Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2018թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ` 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում` սուբվենցիա ստանալու համար համապատասխան ծրագիր: 2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել սոցիալական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը: 3. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2018թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |