Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազդարարման համակարգ 2023-2024թթ.
2023,Դեկտեմբեր 18 - 2024,Դեկտեմբեր 31
ՃՈ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
2023,Մայիս 10 - 2024,Դեկտեմբեր 31
ՏԱ պատասխանատու
2022,Հուլիս 21 - 2024,Դեկտեմբեր 24
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
2021,Հոկտեմբեր 25 - 2024,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.05.24 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1983 թվականից, ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որի նպատակն է՝ բարձրացնել մարդկության իրազեկությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։ Օրվա առթիվ Սևան քաղաքում և բնակավայրերում տեղի է ունեցել մի շարք նախաձեռնություններ մաքրության և բարեկարգման տեսքով՝ մասնակցությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների, երիտասարդների և բնակիչների: Նախաձեռնությանը միացան նաև Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները, որոնք Զ. Անդրանիկի անվան հրապարակում իրականացրին մաքրության ... Մանրամասն
02.05.24 Ազդարարների համակարգի իրազեկման դասընթացները մեկնարկեցին Սևան համայնքից
Ազդարարների համակարգի ներդրման համապետական իրազեկման արշավի շրջանակում Սևան քաղաքում տեղի ունեցավ առաջին մարզային դասընթացը՝ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների համար: Սևան համայնքից դասընթացի մասնակցում էին համայնքի ղեկավարի խորհրդական Պապ Պետրոսյանը, համայնքապետարանի աշխատակազմի մասնագետներ Լիլիթ Հարությունյանը, Վարդան Վարդանյանը, կրթամշակութային և սոցիալ-առողջապահական ոլորտի համակարգող Անահիտ Հովհաննիսյանը: Մասնակիցները ծանոթացել են Ազդարարների համակարգին, դրան վերաբերող օրենսդրական կարգավորումներին: Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին: Դասընթացները ... Մանրամասն
01.05.24 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի հայրենակիցներ, Սևան համայնքի հարգարժան բնակիչներ, համաքաղաքացիներ, աշխատանքի նվիրյալներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ, որը աշխատավորի և բարիք ստեղծող մարդու տոնն է, միաժամանակ լավագույն հնարավորություն է՝ բարձրաձայնելու աշխատանքի մարդու իրավունքների մասին, արժևորելու, արտահայտելու մեր վերաբերմունքն աշխատանքի և աշխատավորի հանդեպ: Բոլոր ժամանակներում բարիք ստեղծող մարդու նկատմամբ հարգանքը եղել է ընդգծված, աշխատանքի մարդն արժանացել է ակնածանքի ու գնահատանքի։ Այսօր ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակներ, վճռորոշ է յուրաքանչյուր պահը, մարտահրավերներն ամեն քայլափոխի են, որոնք պիտի հաղթահարվեն նաև նվիրյալ ու կառուցողական աշխատանքի շնորհիվ, որը ուժեղ և հզոր ... Մանրամասն
30.04.24 Հայտարարություն
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես՝ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին տրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի ... Մանրամասն
29.04.24 ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Սևան համայնքի կողմից, ըստ առաջնահերթությունների, մշակվել են 2025 թվականի համար նախատեսվող սուբվենցիոն հայտեր:
Սևանի համայնքապետարանը հրավիրում է հանրային քննարկման, որի ընթացքում կներկայացվեն 2025թ.-ի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրային հայտերը:
Հանրային քննարկումը տեղի կունենա ս/թ մայիսի 7-ին` ժամը 15:00-ին, Սևան համայնքի բիզնես կենտրոնում (ք. Սևան, Սարգիս Սևանեցի 4ա): Հանրային քննարկմանը մասնակցելու համար հրավիրում ենք Սևան համայնքի բնակավայրերի, համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին, բնակիչներին:
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն և արդյունավետ քննարկում:

29.04.24 Այսօր Պարի միջազգային օրն է
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 1982թ.-ից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր: Ապրիլի 29-ը ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրն է: Նա հայտնի է որպես բարեփոխիչ և խորեոգրաֆիկ արվեստի տեսաբան, որը պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»: Այսօրն ունի իր խորհուրդը` միավորել բոլոր ուղղությունների պարերը` որպես արվեստի միասնական ձև: Պարի օրը ևս մեկ պատեհ առիթ է` արտահայտելու մեր վերաբերմունքը պարի նկատմամբ, ինչպես նաև միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն`պարի լեզվով: Շնորհավորում ենք Սևան համայնքում գործող պարային համույթներին` ի դեմս գեղարվեստական ղեկավարների, պարուսույցների, Պարի միջազգային օրվա առթիվ` մաղթելով ... Մանրամասն
29.04.24 Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցը մասնակցեց Քաղաքացու օրվա միջոցառմանը

Քաղաքացու օրվա առթիվ Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցը մասնակցեց մարզկենտրոն Գավառում տեղի ունեցող միջոցառումներին:
Գավառի կենտրոնական հրապարակում,ի թիվս այլ համայնքների, տաղավարային ցուցադրությամբ ներկայացվեցին նաև Սևան համայնքի պատանիների և աղջիկների, արվեստի դպրոցի դասատուների ձեռքի աշխատանքները, որոնք արժանացան ուշադրության և գնահատանքի:
#ՍևանիՀամայնքապետարան #ՀՀքաղաքացուօր #հայրենիքըպետություննէ

29.04.24 Քաղաքացու օրը՝ Սևան համայնքում
«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ապրիլի 27-ին ՀՀ բոլոր մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև՝ Երևանի 12 վարչական շրջաններում կազմակերպվեցին «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք, որոնց հաջորդել են մշակութային միջոցառումներ։ Օրվա առթիվ Սևան համայնքում իրականացվել են միջոցառումներ Սևան քաղաքում և Լճաշեն բնակավայրում: Սևան քաղաքի Բիզնես կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում պատանիների և երիտասարդների հետ: Բանախոսը երաժշտագետ, երաժշտաքննադատ, Արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner