01.05.24
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի հայրենակիցներ, Սևան համայնքի հարգարժան բնակիչներ, համաքաղաքացիներ, աշխատանքի նվիրյալներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ, որը աշխատավորի և բարիք ստեղծող մարդու տոնն է, միաժամանակ լավագույն հնարավորություն է՝ բարձրաձայնելու աշխատանքի մարդու իրավունքների մասին, արժևորելու, արտահայտելու մեր վերաբերմունքն աշխատանքի և աշխատավորի հանդեպ: Բոլոր ժամանակներում բարիք ստեղծող մարդու նկատմամբ հարգանքը եղել է ընդգծված, աշխատանքի մարդն արժանացել է ակնածանքի ու գնահատանքի։ Այսօր ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակներ, վճռորոշ է յուրաքանչյուր պահը, մարտահրավերներն ամեն քայլափոխի են, որոնք պիտի հաղթահարվեն նաև նվիրյալ ու կառուցողական աշխատանքի շնորհիվ, որը ուժեղ և հզոր ...
Մանրամասն |
|
30.04.24
Հայտարարություն
|
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես՝ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին տրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի ...
Մանրամասն |
|
29.04.24
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
|
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Սևան համայնքի կողմից, ըստ առաջնահերթությունների, մշակվել են 2025 թվականի համար նախատեսվող սուբվենցիոն հայտեր: Սևանի համայնքապետարանը հրավիրում է հանրային քննարկման, որի ընթացքում կներկայացվեն 2025թ.-ի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրային հայտերը: Հանրային քննարկումը տեղի կունենա ս/թ մայիսի 7-ին` ժամը 15:00-ին, Սևան համայնքի բիզնես կենտրոնում (ք. Սևան, Սարգիս Սևանեցի 4ա): Հանրային քննարկմանը մասնակցելու համար հրավիրում ենք Սևան համայնքի բնակավայրերի, համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին, բնակիչներին: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն և արդյունավետ քննարկում:
|
|
29.04.24
Այսօր Պարի միջազգային օրն է
|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 1982թ.-ից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր: Ապրիլի 29-ը ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրն է: Նա հայտնի է որպես բարեփոխիչ և խորեոգրաֆիկ արվեստի տեսաբան, որը պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»: Այսօրն ունի իր խորհուրդը` միավորել բոլոր ուղղությունների պարերը` որպես արվեստի միասնական ձև: Պարի օրը ևս մեկ պատեհ առիթ է` արտահայտելու մեր վերաբերմունքը պարի նկատմամբ, ինչպես նաև միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն`պարի լեզվով: Շնորհավորում ենք Սևան համայնքում գործող պարային համույթներին` ի դեմս գեղարվեստական ղեկավարների, պարուսույցների, Պարի միջազգային օրվա առթիվ` մաղթելով ...
Մանրամասն |
|
29.04.24
Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցը մասնակցեց Քաղաքացու օրվա միջոցառմանը
|
Քաղաքացու օրվա առթիվ Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցը մասնակցեց մարզկենտրոն Գավառում տեղի ունեցող միջոցառումներին: Գավառի կենտրոնական հրապարակում,ի թիվս այլ համայնքների, տաղավարային ցուցադրությամբ ներկայացվեցին նաև Սևան համայնքի պատանիների և աղջիկների, արվեստի դպրոցի դասատուների ձեռքի աշխատանքները, որոնք արժանացան ուշադրության և գնահատանքի: #ՍևանիՀամայնքապետարան #ՀՀքաղաքացուօր #հայրենիքըպետություննէ
|
|
29.04.24
Քաղաքացու օրը՝ Սևան համայնքում
|
«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ապրիլի 27-ին ՀՀ բոլոր մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև՝ Երևանի 12 վարչական շրջաններում կազմակերպվեցին «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք, որոնց հաջորդել են մշակութային միջոցառումներ։ Օրվա առթիվ Սևան համայնքում իրականացվել են միջոցառումներ Սևան քաղաքում և Լճաշեն բնակավայրում: Սևան քաղաքի Բիզնես կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում պատանիների և երիտասարդների հետ: Բանախոսը երաժշտագետ, երաժշտաքննադատ, Արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության, ...
Մանրամասն |
|
26.04.24
Ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրվա առթիվ
|
Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 27-ին՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով: Սևան քաղաքում միջոցառումները կմեկնարկեն ժամը 14:00-ից: Սևանի բիզնես կենտրոնում պատանիների և երիտասարդների հետ հանդիպելու համար մեր համայնքում հյուրընկալվելու է երաժշտագետ, երաժշտաքննադատ, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր։ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության, ՀՀ մշակութային նախարարության զարգացման և կրթության խթանման հիմնադրամի հիմնադիրների խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Իրինա Զոլոտովան: Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան նաև իրենց հուզող հարցերով դիմելու բանախոսին: ...
Մանրամասն |
|
26.04.24
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
|
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը -ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2024 թվականի մարտի 26-ից մեկնարկել են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ -Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից հատկացված 432 միլիոն 416 հազար 88 դրամի հաշվին։ -Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցում, գծանշում, ճանապարհային նշաններով կահավորում, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում առկա կամրջի վերին հատված հիմնանորոգում։ -Ծրագրի կապալառուն՝ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն է, որի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |