31.07.25
Ընթացքի մեջ են ճանապարհների և տարածքների բարեկարգման աշխատանքները
|
Սևան համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին զուգահեռ հարթեցման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվում այն տարածքներում, որոնք դեռևս ներառված չեն հիմնանորոգման ծրագրերում: Խնդրի միջանկյալ լուծում տալու նպատակով Սևան համայնքը դիմել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, ներկայացրել պահանջարկ, որի արդյունքում էլ Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 51-60կմ նորոգման արդյունքում գոյացած ասֆալտբետոնե խառնուրդից (ֆրեզ) 3000խմ տրամադրվել է համայնքին: Օրեր շարունակ Սևան քաղաքի և բնակավայրերի մի շարք թաղամասերում և տարածքներում իրականացվում են բարեկարգման և հարթեցման աշխատանքներ՝ երկրորդային հումք հանդիսացող ասֆալտբետոնե ծածկույթի շերտի տեղադրմամբ: Նոր թաղ թաղամասի ճանապարհները (շուրջ 1.5կմ ...
Մանրամասն |
|
31.07.25
Սևանի մանկապարտեզներում ավարտվեցին հրաժեշտի հանդեսները
|
Շուրջ մեկ ամիս Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում միմյանց են հաջորդել «Հրաժեշտ մանկապարտեզին» հանդիսությունները: Յուրաքանչյուր հաստատություն յուրովի էր նախապատրաստվել փոքրիկների կյանքի մեծ տոնին, և «շրջանավարտներն» էլ պատասխանատվությամբ էին ներկայացնում տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները, որոնք ուղեկցվում էին սցենարային հետաքրքիր, մեկը մյուսից տարբերվող լուծումներով ու անցումներով: Երգերն ու պարերը, մանրապատումներն ու բեմականացումները, երաժշտական կատարումները, մարմնամարզական ռիթմերն ամբողջացրին ավարտական հանդեսների բովանդակությունը, որոնց հաջորդեցին շնորհավորանքները, բարեմաղթանքները «մնաս բարով»-ի խոսքերը և ...
Մանրամասն |
|
31.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիրելի բնակիչներ, մարզիկներ և մարզասերներԵրիտասարդության օրվա առթիվ Սևանի համայնքապետարանի և «Սևան համայնքի Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ Սևան համայնքում օգոստոսի 12-ին անցկացվելու է սիրողական սեղանի թենիսի համայնքային մրցաշար: Մրցաշարին մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել 16-ից 35 տարեկան աղջիկներ և տղաներ։ Մրցաշարի 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մասնակիցները համայնքի ղեկավարի կողմից կարժանանան պատվոգրերի։ Հայտերը ներկայացնել մինչև ս/թ օգոստոսի 11-ը «Սևանի Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ: Մրցաշարն անցկացվելու է ս/թ օգոստոսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Սևան համայնքի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից ...
Մանրամասն |
|
30.07.25
Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներն ամփոփվեցին վկայականների հանձնմամբ
|
Հուլիսի 21-ից 30-ը ներառյալ Սևանի համայնքապետարանի աշխատակազմի 15 համայնքային ծառայող մասնակցեց ՀՀ մարզերի համայնքապետարանների աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներին, որն անցկացվեց Սևանի համայնքապետարանի վարչական շենքում: Դասընթացների այս փուլին ընդգրկված էին նաև մարզի Գավառ և Մարտունի համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողներ: Համայնքային ծառայողների՝ 2025թվականի վերապատրաստման դասընթացներն անցկացվեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից՝ ակադեմիայի դասախոսների և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների դասընթացավարությամբ: 64 ժամյա ուսումնական ծրագիրը ուղղված էր մասնագիտական կարողությունների ամրապնդմանը և գործնական ...
Մանրամասն |
|
29.07.25
Արդյունավետ համագործակցության արդյունքում
|
Սևանի համայնքապետարանն իր գործունեության մեջ կարևորում է համագործակցային աշխատանքը տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ, որի արդյունքում կյանքի են կոչվում լավագույն ծրագրեր: Հերթական համագործակցության շնորհիվ Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի 30-ից ավելի պատանի հեծանվորդներ հնարավորություն ունեցան 6-օրյա օրյա ուսումնամարզական հեծանվային հավաք անցկացնել Սևանա լճի ափին՝ համատեղելով հանգիստն ու մարզումները: Համայնքապետարանի հովանավորությամբ կյանքի կոչված ծրագրի կազմակերպիչները նախօրեին այցելել էին համայնքապետարան և հանձնեցին շնորհակալագիր՝ արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
|
|
29.07.25
Ընթացքի մեջ են «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ճանապարհաշինական աշխատանքները
|
Ավարտվել են Սևանի Գեղամա փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Շարունակվում են Սևանի Ռուսական և Աբովյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները, , որոնց կհաջորդեն Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցները: «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի առաջին փուլի՝ Սևան քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգումը մեկնարկել էր Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի փողոցներից, որտեղ իրականացվել են շինարարական աշխատանքներ՝ ներառելով քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլն: ...
Մանրամասն |
|
28.07.25
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սևան համայնքի Ծաղկունք բնակավայր
|
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հուլիսի 25-ին «Սևան ստարտափ սամիթ 2025»-ին ներկա գտնվելուց հետո այցելել է նաև Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Սևան համայնքի Ծաղկունք բնակավայր։ Դեսպանը «X»-ի իր միկրոբլոգում գրել է. «Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,- գրել է Դըկոտինյին։ Նշենք, որ Ծաղկունք բնակավայրի բուժամբուլատորիան հիմնանորոգվել է երկու փուլով, որը ներառել է ...
Մանրամասն |
|
28.07.25
Ընթացքի մեջ են համայնքի մի շարք ճանապարհների և տարածքների բարեկարգման աշխատանքները
|
Այս օրերին Սևան համայնքի մի շարք տեղամասերում, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ: Ասֆալտապատմանն ու հիմնանորոգմանը զուգահեռ իրականացվում է նաև ճանապարհների հարթեցման գործընթաց: Համաձայն համայնքի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացված պահանջարկի՝ Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 51-60կմ նորոգման արդյունքում գոյացած ասֆալտբետոնե խառնուրդը (ֆրեզ)՝ շուրջ 1770խմ, տրամադրվել է համայնքի բնակավայրերի ճանապարհներին բարեկարգման, հարթեցման համար: Աշխատանքները մեկնարկել են օրեր առաջ և գտնվում են ընթացքի մեջ, որի արդյունքում Սևան քաղաքի և գյուղական բնակավայրերի մի շարք ճանապարհներին արդեն տեղադրվել է երկրորդային հումք հանդիսացող ասֆալտբետոնե ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |