Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

17 ԱՊՐԻԼԻ 2025 թվականի թիվ 810-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԳԾԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ, ՄԱԿԵՐԵՍԻ ԵՎ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել՝  սեփականության իրավունքով «ԷԿՈ ՖԱՈՒՆԱ» ՍՊԸ-ին պատկանող / տնօրեն՝ Հրայր Աթանեսյան/, Սևան համայնք, գ․ Գագարին, Գործարանային փողոց թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 22122023-05-0064/ գծային չափերը, մակերեսը և երկրաչափական պատկերը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.

1. Ուղղել և հաստատել՝ Սևան համայնք, գ․ Գագարին, Գործարանային փողոց թիվ 8 հասցեում գտնվող հողատարածքի գծային չափերը, մակերեսը և երկրաչափական պատկերը: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2025թվականի ԱՊՐԻԼԻ 17
ք.Սևան