ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am
ՈՐՈՇՈՒՄ
20 ՓԵՏՐՎԱՐԻ 2024 թվականի թիվ 444-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԵՂԱԴԻՐՔԻ ՈՒՂՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված՝ սեփականության իրավունքով Սևան համայնքին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 10 / 37 հասցեում գտնվող հողատարածքի /վկայական՝ N 11112019-05-0061/ տեղադիրքը և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 10 / 37 հասցեում գտնվող 0.0278 հա մակերեսով հողատարածքի տեղադիրքը:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ
2024թվականի ՓԵՏՐՎԱՐԻ 20
ք.Սևան