 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 |
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharquniq@mta.gov.am
ՈՐՈՇՈՒՄ
21 ՄԱՐՏԻ 2023 թվականի թիվ 342-Ա
ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Անուշավան Սիմոնյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ․ Գեղամավան, հասցեում գտնվող /վկայական՝ 02112021-05-0023/ հողամասի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, գ․ Գեղամավան հասցեում գտնվող հողամասի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Գեղամավան թիվ 6 հողամաս հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է` Անուշավան Սիմոնյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ
2023թվականի ՄԱՐՏԻ 21
ք.Սևան