 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 |
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharquniq@mta.gov.am
ՈՐՈՇՈՒՄ
21 ՄԱՐՏԻ 2023 թվականի թիվ 345-Ա
ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ / ՆՎԻՐԵԼՈՒ / ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ինկետի 24)-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու` 10.03.2023թ. «Համայնքային սեփականություն հանդիսացող բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին» թիվ N 29-Ա որոշումը` որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Մ․ Նալբանդյան փողոց 57 շենք 311 հասցեում գտնվող 13․91քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել / նվիրել /գ․ Գագարին, Երիտասարդական փողոց, 8 շենք, 37 բնակարանի բնակիչ Կարինե Երիցյանին:
2. Քաղաքացու հետ կնքել բնակարանի նվիրատվության պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Կարինե Երիցյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ
2023թվականի ՄԱՐՏԻ 21
ք.Սևան