 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 |
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am
ՈՐՈՇՈՒՄ
04 ՓԵՏՐՎԱՐԻ 2025 թվականի թիվ 247-Ա
ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Կարեն Հովհաննիսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց, 171 շենք թիվ 9 հասցեում գտնվող բնակարանի գործառնական նշանակությունը փոխելու մասին, ինչպես նկատի ունենալով, որ բնակարանում չեն կատարվել կոնստրուկտիվ փոփոխություններ, չկա անհրաժեշտություն շինարարության թույլտվության տրամադրման՝ որոշում եմ․
1. Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց, 171 շենք թիվ 9 հասցեում գտնվող բնակարանի նպատակային նշանակությունը փոխել հասարակական նշանակության, գործառնական նշանակությունը՝ առևտրի սրահի:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է` օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ
2025թվականի ՓԵՏՐՎԱՐԻ 04
ք.Սևան