Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

20 ՓԵՏՐՎԱՐԻ 2024 թվականի թիվ 445-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 10 բազմաբնակարան շենքի սպասարկման համար նախատեսված հողատարածքի գծային չափերը, երկրաչափական պատկերը, մակերեսը և տեղադիրքի ուղղումը և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.

1. Ուղղել և հաստատել Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 10 բազմաբնակարան շենքի սպասարկման համար նախատեսված 0.12806 հա մակերեսով հողատարածքի գծային չափերը, երկրաչափական պատկերը, մակերեսը և տեղադիրքը:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2024թվականի ՓԵՏՐՎԱՐԻ 20
ք.Սևան