Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

21 ՄԱՐՏԻ 2023 թվականի թիվ 346-Ա

ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզ, գ․ Գեղամավան, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք թիվ 31 տան բնակիչ Գրիգոր Քարամյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 8 / 29 հասցեում գտնվող 0․01305հա մակերեսով հողատարածքն առանձնացնելու և առանձնացված հատվածների համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.

1․ Սևան համայնք, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 8 / 29 հասցեում գտնվող 0․01305հա մակերեսով հողատարածքը, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 միավոր գույքի և տրամադրել հասցեներ`
1) առաջին միավոր գույքի՝ 0․01245հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 8 / 29 հողամաս հասցե;
2) երկրորդ միավոր գույքի՝ 0․00060հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 8 / 35 հողամաս հասցե:
4․ Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է` Գրիգոր Քարամյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2023թվականի ՄԱՐՏԻ 21
ք.Սևան