Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

04 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022 թվականի թիվ 1139-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. 2387-Ն որոշմամբ, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի` 22․12․2009թ․ N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունն և ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 6 / 23 բնակարանի բնակիչ Արսեն Ադամյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Վարսեր հասցեում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղական համայնքի /բնակավայրի/ պարզեցված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու և նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.

1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Վարսեր հասցեում գտնվող գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, արոտավայր՝ գործառնական նշանակության 0․52հա մակերեսով հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Վարսեր գյուղական համայնքի / բնակավայրի / պարզեցված գլխավոր հատակագծին` բնակավայրի՝ նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման՝ գործառնական նշանակության հողատեսքի՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Վարսեր, Սևան-Երևան մայրուղի 56-57կմ թիվ 27/11 հողամաս հասցե։
2. Քաղ․ Արսեն Ադամյանը Սևան համայնքի բյուջեի 900165101255 հաշվհամարին պետք է վճարի հողամասերի կադաստրային արժեքի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 3729400 դրամ:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Արսեն Ադամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2022թվականի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 04
ք.Սևան