Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

17 ԱՊՐԻԼԻ 2025 թվականի թիվ 807-Ա

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով քաղ. Համլետ Խաչատրյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող 52․32քմ մակերեսով տարածքի զբաղեցրած հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունք սահմանելու մասին՝ որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Համլետ Խաչատրյանին պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող 297.0քմ մակերեսով հողատարածքից զբաղեցրած 52․32քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ սահմանել բաժնային սեփականության իրավունք` 52.32 / 502․38 բաժնեմաս:
2. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2025թվականի ԱՊՐԻԼԻ 17
ք.Սևան