Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

21 ՄԱՐՏԻ 2023 թվականի թիվ 340-Ա

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանի լիազոր անձ «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Շահինյանի դիմումը՝ որոշում եմ.

1. «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանի լիազոր անձ «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Շահինյանին տրամադրել շինարարության թույլտվություն Գեղարքունիքի մարզ,  Սևան համայնք, գ․ Վարսեր, 12-րդ փողոց թիվ 58 հասցեում գտնվող, Լուսինե Կարապետյանին պատկանող տարածքով անցնող 0.22ԿՎ էլեկտրամատակարարման աշխատանքներ կատարելու համար :
2. «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանի լիազոր անձ «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Շահինյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանի լիազոր անձ «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի  տնօրեն Արամ Շահինյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանի լիազոր անձ «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Շահինյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2023թվականի ՄԱՐՏԻ 21
ք.Սևան