 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 |
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am
ՈՐՈՇՈՒՄ
05 ՓԵՏՐՎԱՐԻ 2025 թվականի թիվ 253-Ա
ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 53-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով՝ որոշում եմ.
1. Սևան համայնք, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող 1․88477հա մակերեսով հողատարածքը /վկայական՝ 15012025-05-0023/, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 միավոր գույքի ՝
1) առաջին միավոր գույք՝ 0․30202հա մակերեսով գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, այլ հողատեսք՝ գործառնական նշանակության։
2) երկրորդ միավոր գույք՝ 1․58362հա մակերեսով գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, այլ հողատեսք՝ գործառնական նշանակության։
2. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 4-րդ կետի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ
2025թվականի ՓԵՏՐՎԱՐԻ 05
ք.Սևան