Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

20 ՓԵՏՐՎԱՐԻ 2024 թվականի թիվ 441-Ա

ԱՆԱՍՆԱՇԵՆՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ինկետի 24)-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու` 08.02.2024թ. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքն ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին» N18Ա-որոշումը` որոշում եմ.

1. Գեղարքունիքի մարզ, համայնք Սեմյոնովկա, 1-ին փողոց թիվ 106 / 3 հասցեում գտնվող, 05-079-0009-0008 կադաստրային ծածկագրով 213.7քմ մակերեսով, 4-րդ կարգի վթարային անասնաշենքը՝ կադաստրային արժեքը՝ 33.957 ՀՀ դրամ, անասնաշենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 239․3քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 141.9 դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 102 տան բնակիչ Աշոտ Գագիկի Մինասյանին:
2. Քաղաքացու հետ կնքել անասնաշենքի առք ու վաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4.Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2024թվականի ՓԵՏՐՎԱՐԻ 20
ք.Սևան