Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharquniq@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

21 ՄԱՐՏԻ 2023 թվականի թիվ 343-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Սուրիկ Ղազարյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ, 10-րդ փողոց թիվ 13 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 1325․51քմ մակերեսով հողատարածքը և մինչև 2001թ. մայիսի 15-ը հողատարածքում կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, ր դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,  որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սուրիկ Անուշավանի Ղազարյանին /ծնված` 05.05.1957թ./ պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ 10-րդ փողոց թիվ 13 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված, իր կողմից փաստացի օգտագործվող 1269․3քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Սուրիկ Ղազարյանի սեփականության իրավունքը։
2. Սեփականության իրավունքով Սուրիկ Ղազարյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ, 10-րդ փողոց թիվ 13 հասցեում գտնվող 1269․3քմ մակերեսով հողատարածքում 1958թ․ կառուցված բնակելի տան 77․79քմ մակերեսով հատվածը /ներքին մակերեսը՝ 49․33քմ/, 1999թ. կառուցված բնակելի տան 44․78քմ /ներքին մակերեսը՝ 33․34քմ/ և  6․18քմ /ներքին մակերես՝ 5․16քմ/ մակերեսներով հատվածները, 28․37քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը`24․06քմ/, 17․05քմ մակերեսով ծածկը ճանաչել Սուրիկ Անուշավանի Ղազարյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 10-րդ փողոց թիվ 13 բնակելի տուն հասցե։
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Սուրիկ Ղազարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2023թվականի ՄԱՐՏԻ 21
ք.Սևան