 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 |
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am
ՈՐՈՇՈՒՄ
05 ՓԵՏՐՎԱՐԻ 2025 թվականի թիվ 252-Ա
ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 53-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի՝ 0․06750հա մակերեսով հողամասը /գ․ Վարսեր/ ճանաչել պետական սեփականություն՝ տրամադրել Սևան համայնք, գ․ Վարսեր, Երևան-Սևան մայրուղի, 54-55կմ թիվ 83 / 4 հողամաս հասցե։
2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ
2025թվականի ՓԵՏՐՎԱՐԻ 05
ք.Սևան