Այսօր: Շաբաթ, 4 Դեկտեմբերի 2021թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
27/09/2021
Սևանցի մարզիկները մրցանակներ են շահել միջազգային մրցաշարում

Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելու տարելիցի առիթով, Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական բնակավայրերում հարգանքի եւ հիշատակի տուրք մատուցվեց հերոս հայորդիների հիշատակին։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ծաղկեդրման եւ մոմավառության արարողություններ տեղի ունեցան թեմական եկեղեցիներում, հայրենյաց պաշտպանների հիշատակը հավերժող հուշարձանների մոտ։ Բազմամարդ այցելություններ կատարվեցին հերոսների շիրիմներին։
Առավոտյան ժամը 11-ին Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի համայնքապետարանների, մյուս հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմումն հերոսացած հայորդիների հիշատակը։ Գավառ քաղաքում ծաղկեպսակներ դրվեցին եւ ծաղիկներ խոնարհվեցին Արցախյան վերջին պատերազմի զոհերին նվիրված նորաբաց հուշարձանին։
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն։ Նորաբաց հուշարձանի օրհնության ու ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Գեղարքունիքի մարզպետարանի կողմից Ճամբարակ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակ դրեց Արցախյան պատերազմներում զոհված հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարի առջեւ:Ծաղկեդրմամբ եւ մոմավառությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները, կրթամշակութային հաստատությունների ղեկավարներն ու աշխատակիցները, զինվորականներ, զոհվածների ծնողներն ու հարազատները: Այնուհետ Ճամբարակի համայնքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:
Գեղարվեստական կատարումներով հանդես եկան համայնքի կրթամշակութային հաստատությունների սաներն ու մանկավարժները: Արարողությանը հրավիրված էին նաեւ Ճամբարակից զոհված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ, վիրավոր զինծառայողներ:
Գեղարքունիքի մարզպետարանի եւ Սեւանի քաղաքապետարանի կողմից ծաղկեպսակ դրվեց Սեւանի քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված են Սեւան համայնքից Արցախյան պատերազմներում քաջաբար զոհված հայորդիների աճյունները:
Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, համայնքային եւ մարզային ենթակայության կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ: Գեղարքունիքի մարզպետարանի կողմից Մարտունի եւ Վարդենիս համայնքներում ծաղկեպսակներ դրվեցին Արցախյան պատերազմներում քաջաբար զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Օրվա խորհրդին հավատարիմ՝ խոնարհումի եւ հարգանքի տուրք մատուցվեցին նաեւ մարզի մեծ թվով գյուղական համայնքներում եւ բնակավայրերում:
Հուշարձաններին ծաղիկներ խոնարհեցին մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների սաները, մանկավարժները, առողջապահական հաստատությունների կոլեկտիվները, համայնքների եւ համայնքային ենթակայության կառույցների աշխատակազմերը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հիշատակի արարողություններին մասնակցեց ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսում։

ԱՐՄԵՆՊՐԵՍ
https://armenpress.am/arm/news/1064143.html?fbclid=IwAR3JQWXSGV2FoUgtrLVRwS11EOri-9wTpYWMkxwhN3kXMIL1H-zNSEfXaP4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevanhamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner