Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
15/06/2021
Վերականգնվում է Մ-4, Սեւան- Ախթամար համալիր-Մ4 ճանապարհի մոտ 4.7 կմ երկարությամբ հատվածը

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում վերականգնվում է Մ-4, Սևան-«Ախթամար» համալիր-Մ4 ճանապարհի կմ 0+000-կմ 4+737 հատվածը։ Վերականգնվող մարզային ենթակայության ճանապարհահատվածը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում, որի միջոցով Սևան քաղաքի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերը կապվում են միմյանց, Սևան քաղաքի կենտրոնի, միջպետական Մ-4 (Երևան-Սևան), հանրապետական Հ-29 (Սևան-Զովաբեր-Հրազդան) ավտոճանապարհների հետ: Այս պահի դրությամբ նշված ճանապարհահատվածում կատարվել են 6800 խմ ծավալով հողային աշխատանքներ, տեղադրվել են 2000 գծամետր ջրահեռացման երկաթբետոնե վաքեր, 1900 գծամետր մայթի բազալտե եզրաքարեր, տեղադրվել է երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկ՝ 1.5 կմ երկարությամբ, իրականացվել են նաև այլ աշխատանքներ։ Ճանապարհի նորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։ Շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Թիվի 1
https://www.tiv1.am/71035.html?fbclid=IwAR0yGeHpRAYu1rh1YCTvGbzUhSEObt6snj9cO78FxspmDsFgRhnQA-237F0

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner