Այսօր: Շաբաթ, 4 Դեկտեմբերի 2021թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
14/04/2021
ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ներկա է գտնվել կոշտ թափոնների աղբավայրի շինարարության մեկնարկի միջոցառմանը

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը ներկա է գտնվել կոշտ թափոնների աղբավայրի շինարարության մեկնարկի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ տեղակայված կոշտ թափոնների կառավարման ժամանակակից գործընթացներով հագեցած աղբավայրի կառուցումը թույլ կտա իրականացնել կոշտ քաղաքային թափոնների հավաքման ու վերամշակման աշխատանքներ, ինչպես նաև կապահովի բնապահպանական և սոցիալական մեծ օգտակարություն տեղի բնակիչների և բիզնեսների համար։ «Այս կարևոր զարգացումը համահունչ է շրջակա միջավայրի պահպանության և թափոնների կառավարման վերաբերյալ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) դրույթներին ու նպաստում է ԵՄ Կանաչ գործարքի նպատակներին: Կանաչ վերականգնումը կարևոր ներդրում է մեր ապագայի համար․ այն ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ գործարարության զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների:
Այս նախագիծը կօգնի Կոտայքի և Գեղարքունիքի մարզի մի քանի տեղական համայնքներին ներդնել կոշտ թափոնների համալիր կառավարման համակարգ և բարելավել թափոնների հավաքման, այդ թվում՝ տեսակավորման, վերամշակման համակարգը և նոր հնարավորություններ ընձեռել տեղական բիզնեսներին», - իր ելույթում նշել է ԵՄ դեսպանը:
Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) կողմից: Հրազդանում ԵՄ չափանիշներին համապատասխան կոշտ թափոնների աղբավայրը կսպասարկի 12 քաղաքապետարանի:

Ֆրինյուս
https://freenews.am/post/a6a1fb58c72246e5c985292801f60533?fbclid=IwAR0FKj8GQwgwx98JwqJtYkLcs7iUBxVXmdQY2VdKy9JoQHYYi8MUfL5vgNk

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevanhamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner