Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 48-րդ հոդվածով և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու` 2019 թվականի հուլիսի 30-ի N 35-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Սևան համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին» N103-Լ որոշումը՝ 1. Հաստատել Սևան համայնքում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման տեսակները և սոցիալական աջակցություն ստացող խմբերի ցանկը՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |