Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հոկտեմբերի 2022 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. 2387-Ն որոշմամբ, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի` 22․12․2009թ․ N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունն և ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 6/23 բնակարանի բնակիչ Արսեն Ադամյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, մարզ Գեղարքունիք , Սևան համայնք, գ. Վարսեր հասցեում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղական համայնքի /բնակավայրի/ պարզեցված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու և նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.

1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Վարսեր հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության և արոտավայր գործառնական նշանակության 0․52հա մակերեսով հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Վարսեր գյուղական համայնքի / բնակավայրի / պարզեցված գլխավոր հատակագծին` բնակավայրի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման համար նախատեսված` գործառնական նշանակության հողատեսքի՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Վարսեր, Սևան-Երևան մայրուղի 56-57կմ, թիվ 27/11 հողամաս հասցե։ 2. Արսեն Ադամյանը Սևան համայնքի բյուջեի 900165101255 հաշվհամարին պետք է վճարի հողամասերի կադաստրային արժեքի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 3729400դրամ: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Արսեն Ադամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝752527f7-8014-4a33-a325-6fc6156ad773



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner