Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 56
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 56


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16)-րդ ենթակետի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնք, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 57 շենքի բնակիչ Ալվարդ Նահապետյանի դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, «Յունոնա» ՓԲԸ-ի տնօրենի կողմից տրված տեղեկանքը, հաշվի առնելով, որ Նալբանդյան 57 շենքի թիվ 222 սենյակը հանդիսանում է համայնքային սեփականություն, ինչպես նաև դիմումի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունը և ներկայացված առաջարկությունը՝ 

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Նալբանդյան փողոց 57 շենք, 222 բնակարան հասցեում գտնվող, 13.91քմ մակերեսով բնակարանը (կադաստրային ծածկագիր՝ 05-004-0001-0243-001-222) 2 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Սևան համայնք, գ. Գեղամավան, 2 փ., 1 նրբ., 37 հասցեում հաշվառված քաղաքացի Ալվարդ Խնկանոսի Նահապետյանին:
2. Քաղաքացիր Ալվարդ Նահապետյանի հետ կնքել հատկացված բնակարանի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner