Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետով, հիմք ընդունելով 2016 թվականի ապրիլի 5-ին Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքային համայնքների կողմից ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիրը, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի տնօրենի գրությունը, ընկերության աշխատանքներին Սևան համայնքի մասնակցության ապահովումը և Սևան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1. «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին, ընկերության կողմից հրավիրվող ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կողմից լիազորված ներկայացուցիչ նշանակել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Հրաչիկի Հարությունյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից: |