Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի N 295 կարգադրությունը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանում, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում և Սևանի բիզնես կենտրոնում իրականացված գույքագրման արդյունքները՝ 1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և Սևանի բիզնես կենտրոնի գույքի հիմնական միջոցների 2024 թվականի գույքագրման տարեկան արդյունքները՝ համաձայն հավելվածների: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից։ |