Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
26/07/2022
Սևան համայնքը ձեռք կբերի տրանսպորտային ու տեխնիկական նոր միջոցներ

«Համաշխարհային բանկի» ֆինանսավորմամբ եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2» ենթածրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքը ձեռք կբերի տեխնիկական նորագույն միջոցներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի նպատակն է՝ համայնքային ենթակառուցվածքների եւ մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման:
Ծրագրի շրջանակներում դեռեւս փետրվար ամսին տեղի էր ունեցել ենթածրագրի գաղափարների հավաքագրման փուլը, որին հաջորդել է ենթածրագրի ընտրության ժողովը: Ժողովի ընթացքում ամենաշատ հավանության արժանացել էր տրանսպորտային միջոցների ձեռքբերման գաղափարը, որն էլ դարձել է ծրագրի առանցքը:
Օրեր առաջ ծրագրի շրջանակներում Սեւանի բիզնես կենտրոնում Սեւանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել էր համայնքային ընդհանուր ժողով, որին մասնակցում էին Սեւան քաղաքի եւ բնակավայրերի ներկայացուցիչները, ավագանու անդամներ:
«Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի բաժնի պետ Դավիթ Թորոսյանը ներկայացրեց ծրագրի ընթացքը, տեղեկացրեց, որ հավանության է արժանացել համայնքի կողմից ներկայացված ծրագիրը , եւ ծրագրի շրջանակներում ներառվել են «Բելառուս» մակնիշի 2 տրակտոր, 2 ինքնաթափ բեռնատար, 1 գրեյդեր, 1 բուլդոզեր, 1 մինի փոշեկուլ տրակտոր:
Ծրագրի ընդհանուր արժեքը 220 միլիոն դրամ է, որի 5 տոկոսը կազմում է համայնքային ներդրումը:
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

ԱՐՄԵՆՊՐԵՍ
https://armenpress.am/arm/news/1089020.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner