Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 425-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2022 թվականի N 425-Ա

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ Կառավարության՝ 29.12.2005թ թիվ N 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Համբարձում Ֆերոյանի դիմումը՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 14.07.1992թ. N3 որոշմամբ Համբարձում, Սոնյա, Ահարոն, Հերմինե Ֆերոյաններին պատկանող, Ծովագյուղ համայնք, 19-րդ փողոց թիվ 32 հասցեում գտնվող 0.15հա մակերեսով  տնամերձ հողամասը / կադաստրային ծածկագիր՝ 05-049-0017-0005/և մինչև 2001թ. մայիսի 15-ը հողատարածքում կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու և նոր հասցե տրամադրելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ․

 

1. Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ. N3 որոշմամբ Համբարձում Կոլյաի Ֆերոյանին /ծնված՝ 01․09․1963թ․/, Սոնյա Նիկոլայի Ֆերոյանին /ծնված՝ 03․10․1962թ․/, Ահարոն Համբարձումի Ֆերոյանին /ծնված՝ 08․06․1982թ․/, Հերմինե Համբարձումի Ֆերոյանին /ծնված՝ 21․09․1983թ․/ պատկանող, Ծովագյուղ համայնք, 19-րդ փողոց թիվ 32 հասցեում գտնվող և նրանց կողմից փաստացի օգտագործվող 0.14302հա մակերեսով  տնամերձ հողամասի /կադաստրային ծածկագիր՝ 05-049-0017-0005/ նկատմամբ ճանաչել Համբարձում, Սոնյա, Ահարոն, Հերմինե Ֆերոյաններին սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 19-րդ փողոց թիվ 32 բնակելի տուն հասցեում:
2. Սեփականության իրավունքով Համբարձում, Սոնյա, Ահարոն, Հերմինե Ֆերոյաններին պատկանող, 
Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 19-րդ փողոց թիվ 32 հասցեում գտնվող և նրանց կողմից փաստացի օգտագործվող 0.14302հա տնամերձ հողամասում /հաշվառման տեղեկանք՝ 2022KMN4JG/ 1952թ. կառուցված շինություները ՝ 135․98քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 87․4քմ/, 13․47քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը՝ 6․15քմ/, 41․81քմ մակերեսով հացատունը /ներքին մակերեսը՝ 29․81/ ճանաչել Համբարձում, Սոնյա, Ահարոն, Հերմինե Ֆերոյաններին սեփական գույքը։
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Համբարձում, Սոնյա, Ահարոն, Հերմինե Ֆերոյաններին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner