Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք․ Սևան, Նալբանդյան փողոց թիվ 25 / 28 բնակարանի բնակիչ Նորիկ Գրիգորյանի դիմումը՝ վարձակալության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, Հրազդան փողոց N1 վերջնամաս հասցեում գտնվող ավտոլիցքավորման կոմպլեքս կայանի /վկայական՝ 1601329, տրված՝ 31․07․2003թ․/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք․ Սևան, Հրազդան փողոց վերջնամաս հասցեում գտնվող ավտոլիցքավորման կոմպլեքս կայանի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Հրազդան փողոց թիվ 41 / 2 ավտոտեխսպասարկման կետ հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Նորիկ Գրիգորյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: