Այսօր: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 մայիսի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասիի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի` 22․12․2009թ․ N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ N 2-6 եզրակացությունը, հիմք ընդունելով «Ալիք» ա/կ նախագահ Լյովա Ֆերոյանի դիմումը՝ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Ալիք» ա/կ-ին պատկանող 0․13հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղական համայնքի /բնակավայրի/ պարզեցված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու և հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.

1. Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ հասցեում գտնվող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, վարելահող՝ գործառնական նշանակության 0․13հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Ծովագյուղ գյուղական համայնքի / բնակավայրի / պարզեցված գլխավոր հատակագծին` բնակավայրի՝ նպատակային նշանակության, հասարակական՝ գործառնական նշանակության հողատարածքի՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, Սևան-Դիլիջան մայրուղի 6-7կմ 9 հողամաս հասցե։ 2. «Ալիք» ա/կ նախագահ Լյովա Ֆերոյանը ՝ Սևան համայնքի բյուջեի 900165101255 հաշվհամարին վճարել հողամասերի կադաստրային արժեքի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 538590դրամ: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6c746e5c-6b61-4a32-ad62-9c62c96ec503



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner