Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արամայիս Երեմյանի և Մարգարիտ Հովսեփյանի դիմումը` համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող, Գեղարքունիք, գյուղ Լճաշեն, տնամերձ հասցեում գտնվող 0․12հա մակերեսով հողատարածքի /վկայական՝ 1119625, տրված՝ 20․06․2003թ․/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիք գյուղ Լճաշեն տնամերձ հասցեում գտնվող 0․12հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել համայնք Սևան, գ․ Լճաշեն 20-րդ փողոց թիվ 52 հողամաս հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է` Արամայիս Երեմյանին և Մարգարիտ Հովսեփյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: