Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել /ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված վկայական՝ 31082015-05-0026/՝ սեփականության իրավունքով Կարեն Կոստանյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, համայնք Զովաբեր, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք թիվ 39 հասցեում գտնվող հողատարածքի սահմանները, գծային չափերը, երկրաչափական պատկերը և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել Գեղարքունիքի մարզ, Զովաբեր համայնք, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք թիվ 39 հասցեում գտնվող հողատարածքի սահմանները, գծային չափերը, երկրաչափական պատկերը:
2. Օրինական ճանաչել / կադաստրային ծածկագիր՝ 05-035-0046-0012-002/ անասնաշենքի քանդման աշխատանքները:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։