Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1402-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2022 թվականի N 1402-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ք․ Սևան, Շահումյան փողոց թիվ 10ա / 27 բնակարանի բնակիչ Գայանե Նավասարդյանի դիմումը`  Կամո, Գայանե, Վահագն Նավասարդյաններին և Նունե Ալոյանին պատկանող, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարսեր համայնք /կադաստրային ծածակագիր՝ 05-086-0038-0008/ հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված, անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0․3200հա մակերեսով հողատարածքն իրենց տրամադրելու և հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ․

1. Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի տնտեսական գրքի N3 թիվ 163 գրանցման համաձայն՝ Կամո Սանասարի Նավասարդյանին /ծնված՝ 30.12.1959թ./, Գայանե Կամոյի Նավասարդյանին /ծնված՝ 22.03.1984թ./, Նունե Վիտալի Ալոյանին /ծնված՝ 06.09.1965թ./ Վահագն Կամոյի Նավասարդյանին /ծնված՝ 24.09.1985թ. / պատկանող, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարսեր համայնք հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և փաստացի օգտագործվող 0․1410հա մակերեսով հողատարածքը /կադաստրային ծածկագիր՝ 05-086-0038-0008/ ճանաչել նրանց սեփականության իրավունքը: 
2. Սեփականության իրավունքով Կամո, Գայանե, Վահագն Նավասարդյաններին և Նունե Ալոյանին պատկանող, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարսեր համայնք հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար 0․3200հա մակերեսով հողատարածքում 
/կադաստրային ծածակագիր՝ 05-086-0038-0008/ 1990թ. կառուցված 281․72քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը / ներքին մակերեսը` 233․57քմ/, 64․20քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 53․51քմ/, 25․68քմ մակերեսով ծածկը, 21․51քմ մակերեսով բաց պատշգամբը և 21․51քմ մակերեսով հարթակը ճանաչել Կամո, Գայանե, Վահագն Նավասարդյանների և Նունե Ալոյանի սեփական գույքը՝ տրամադրելով  Սևան համայնք, գյուղ Վարսեր, 1-ին փողոց, 7-րդ նրբանցք թիվ 5 բնակելի տուն հասցե։
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Կամո, Գայանե, Վահագն Նավասարդյաններին և Նունե Ալոյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner