Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 32-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 մայիսի 2021 թվականի N 32-Ա

«ՋԻՆԻՇՅԱՆ» ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ Սևան համայնքի ավագանու` 12.06.2019թ. թիվ 28-Ա որոշմամբ «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամին ք. Սևան, Կ. Դեմիրճյան 17 հասցեում գտնվող «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքից հատկացվել է 299.74քմ տարածք Սևանի տարածաշրջանում հաշմանդամ երեխաների համար վերականգնողական կենտրոն ստեղծելու նպատակով, որը լիովին հիմնանորոգվել է հիմնադրամի կողմից և արդեն գործում է, հիմք ընդունելով Հիմնադրամի գործադիր տնօրենի գրությունը` Սևան քաղաքում մեծահասակների վերականգնողական կենտրոն հիմնելու և համայնքի կողմից տրամադրվող տարածքը հիմնովին վերանորոգելու նախաձեռնություն-առաջարկը, ինչպես նաև մեծահասակների վերականգնողական կենտրոն գործարկելու անհրաժեշտությունը`

1. Սևանում մեծահասակների վերականգնողական կենտրոն հիմնելու նպատակով «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ք. Սևան, Կ. Դեմիրճյան 17 հասցեում գտնվող «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքից 299.74քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի մասնաշենքին կից գտնվող մասնաշենքի 1-ին հարկից 149.4քմ տարածք` 4տարի ժամկետով:
2. «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամի կողմից, մինչ կենտրոնի գործարկումը, տրամադրված տարածքում կատարել վերանորոգման աշխատանքներ, միաժամանակ փոխել 2-րդ հարկի պատուհանները և մասնաշենքի տանիքը:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -10

ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner