Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 428-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2022 թվականի N 428-Ա

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ Կառավարության՝ 29.12.2005թ թիվ N 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Պարույր Շահբազյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Լճաշեն համայնք,  21-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 35 հասցեում գտնվող 61․0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 12.98քմ մակերեսով հողատարածքը, մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու և նոր հասցե տրամադրելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ․

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Պարույր Ռաֆիկի Շահբազյանին /ծնված՝ 30․07․1960թ./ պատկանող, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Լճաշեն համայնք, 21-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 35 հասցեում գտնվող 61.0քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքին կից գտնվող 12.98քմ մակերեսով հողամասը ճանաչել Պարույր Ռաֆիկի Շահբազյանի սեփականության իրավունքը:
2. Սեփականության իրավունքով Պարույր Ռաֆիկի Շահբազյանին պատկանող, ՀՀ Գեղարքունիքի մարզ, 
Լճաշեն համայնք,  21-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 35 հասցեում գտնվող 73.98քմ մակերեսով հողատարածքում 2000թ. կառուցված 59.04քմ մակերեսով բնակելի տունը, 14.94քմ մակերեսով մառանը ճանաչել Պարույր Շահբազյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք,  գ․ Լճաշեն, 21-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 35 բնակելի տուն հասցե։
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Պարույր Շահբազյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner