Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1405-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2022 թվականի N 1405-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ. N 731-Ն որոշմամբ, 18.05.2006թ. N 912-Ն որոշման 9-րդ, 11-րդ և 18-րդ կետերով, ՀՀ կառավարության՝ 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք․ Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 18 / 29 բնակարանի բնակիչ Սոֆյա Ավագյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, Կ․ Դեմիրճյան փողոց, 1-ին նրբանցք թիվ 6 հասցում գտնվող 600քմ մակերեսով հողատարածքում /վկայական՝ 2397430, տրված՝ 12․06․2009թ․/  ինքնակամ կառուցված տնտեսական շինության և պարսպի կառուցման աշխատանքներն օրինականացնելու, շինությունների գծային չափերը և մակերեսները փոփոխելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով «ԱՐՄԱՐՓ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված  չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.

1. Ուղղել և հաստատել՝ սեփականության իրավունքով Սոֆյա Ավագյանի պատկանող, ք․ Սևան, Կ․ Դեմիրճյան փողոց, 1-ին նրբանցք թիվ 6 հասցեում գտնվող  հողատարածքի սահմանները և գծային չափերը։
2. Սեփականության իրավունքով Սոֆյա Ավագյանին պատկանող, ք․ Սևան, Կ․ Դեմիրճյան փողոց 1-ին նրբանցք թիվ 6 հասցեում գտնվող առանձնատանը ձևափոխման աշխատանքներն ճանաչել օրինական՝ համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր ձևափոխված պատուհանի և դռան համար 1969 դրամ / պատուհան՝ 12 հատ,  դուռ՝ 2 հատ/։
3. Ք․ Սևան, Կ․ Դեմիրճյան փողոց, 1-ին նրբանցք թիվ 6 հասցում գտնվող 600քմ մակերեսով հողատարածքում կառուցված 39․90քմ մակերեսով տնտեսական շինության /ներքին մակերեսը՝ 36․33քմ/, 11․32քմ մակերեսով պարսպի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական / հաշվառման տեղեկանք՝ 2022FU4SJG /՝ անշարժ գույքի համար տրամադրելով Սևան համայնք, Կ․ Դեմիրճյան փողոց, 1-ին նրբանցք թիվ 6 բնակելի տուն հասցե, Սևան համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների համար՝ 1969 դրամ։
4. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
6. Սույն որոշումն ուժի մեջ է` Սոֆյա Ավագյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner