Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 7 / 9 բնակարանի բնակիչ Արտաշես Հովհաննիսյանի դիմումը` ք. Սևան, 2-րդ միկրոթաղամասի հարևանությամբ գտնվող ավտոտնակների շարքում ինքնակամ կառուցված 41․51քմ մակերեսով ավտոտնակն օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Արտաշես Հովհաննիսյանի կողմից ք. Սևան, 2-րդ միկրոթաղամասի հարևանությամբ գտնվող ավտոտնակների շարքում ինքնակամ կառուցված 41․51քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 38․91քմ /, 1.90քմ ծածկը և զբաղեցրած 43․41քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված և համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին՝ բնակավայրի բնակելի կառուցապատման:
2. Արտաշես Հովհաննիսյանի կողմից ք. Սևան, 2-րդ միկրոթաղամասի հարևանությամբ գտնվող ավտոտնակների շարքում ինքնակամ կառուցված 41․51քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական` տրամադրելով ք. Սևան, Ա. Գրիբոյեդով փողոց թիվ 3 / 149 ավտոտնակ հասցե:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Արտաշես Հովհաննիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: