Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1430-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 դեկտեմբերի 2022 թվականի N 1430-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Ծովագյուղ գյուղի բնակիչ Մամիկոն Թովմասյանի դիմումը` Ծովագյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի՝ 14․07․1992թ․ թիվ 3 նիստի որոշմամբ Մամիկոն, Մարինա, Թերմինե, Արաքսյա, Հերիքնազ  Թովմասյաններին հատկացված 3570քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ․

1. Ծովագյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի՝ 14․07․1992թ․ թիվ 3 նիստի որոշմամբ Մամիկոն Սպարտակի Թովմասյանին /ծնված՝ 24․12․1957թ․/, Մարինա Ռաֆիկի Թովմասյանին /ծնված՝ 04․12․1964թ․/, Թերմինե Մամիկոնի Թովմասյանին /ծնված՝ 14․03․1985թ․/ Արաքսյա Մամիկոնի Թովմասյանին /ծնված՝ 24․08․1986թ․/, Հերիքնազ Մամիկոնի Թովմասյանին /ծնված՝ 28․07․1991թ․/ պատկանող, գ․ Ծովագյուղ, 20-րդ փողոց թիվ 28 հասցեում գտնվող և իրենց կողմից փաստացի օգտագործվող բնակելի նշանակության 3282քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Մամիկոն, Մարինա, Թերմինե, Արաքսյա, Հերիքնազ,Վարդան Թովմասյանների սեփականության իրավունքը:
2. Սեփականության իրավունքով իրենց պատկանող, 3282քմ մակերեսով հողատարածքում 1989թ. կառուցված 139․0քմ մակերեսով բնակելի տունը / ներքին մակերեսը` 116․40քմ/, 1989թ. կառուցված 79․2քմ մակերեսով կիսանկուղը /ներքին մակերեսը՝ 60․5քմ/, 1996թ. կառուցված 87․4քմ մակերեսով հացատուն-անասնագոմը /ներքին մակերեսը՝ 77․6քմ/, 1989թ․ կառուցված 29․6քմ մակերեսով բաց պատշգամբը, 1996թ․ կառուցված 11․64քմ մակերեսով մակերեսով պարիսպը ճանաչել Մամիկոն, Մարինա, Թերմինե, Արաքսյա Հերիքնազ Թովմասյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 20-րդ փողոց թիվ 28 բնակելի տուն հասցե ։
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Մամիկոն, Մարինա, Թերմինե, Արաքսյա Հերիքնազ Թովմասյաններին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner