Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանի լիազոր անձ «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Շահինյանի դիմումը՝ որոշում եմ.
1. «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանի լիազոր անձ «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Շահինյանին տրամադրել շինարարության թույլտվություն ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, Սևան-Ճամբարակ խճուղի 2․7կմ հատվածում «ԷՅՉ ԷՍ ԷՅ» ՍՊԸ-ի կողմից տեղադրվող 160/6Կվա ԼՏԵ-ի 6կվ էլեկտրամատակարարման աշխատանքներ կատարելու համար :
2. «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանի լիազոր անձ «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Շահինյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանի լիազոր անձ «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Շահինյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օրառաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանի լիազոր անձ «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Շահինյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: