Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք․ Երևան, Դավթաշեն, 2-րդ թաղամաս թիվ 11 / 22 բնակարանի բնակիչ Անուշ Սահակյանի դիմումը՝ վարձակալության իրավունքով իրեն պատկանող, Չկալովկա գյուղի լճամերձ տարածք հասցեում գտնվող հողամասի / վկայական՝ 0020689 / համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Չկալովկա գյուղի լճամերձ տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Չկալովկա, 12-րդ փողոց թիվ 55 տարածք հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է` Անուշ Սահակյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: