Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 76-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2023 թվականի N 76-Ա

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայկուշ Մարգարյանի դիմումը՝ սեփականաշնորհման հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ թիվ 10 որոշմամբ իրենց հատկացված, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Լճաշեն 1-ին փողոց 52 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված 500քմ մակերեսով հողատարածքը և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Սեփականաշնորհման հանձանաժողովի՝ 14․04․1991թ․ թիվ 10 որոշմամբ Հայկուշ Սոսինի Մարգարյանին /ծնված` 25․03․1937թ./, Արամ Մոլոտի Մարգարյանին / ծնված՝ 06․05.1966թ․/ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 500քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 140․9քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Հայկուշ և Արամ Մարգարյանների սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Լճաշեն, 1-ին փողոց թիվ 52 բնակելի տուն հասցե։
2. Սեփականության իրավունքով Հայկուշ Սոսինի Մարգարյանին և Արամ Մոլոտի Մարգարյանին պատկանող, Սևան համայնք, գ․ Լճաշեն 1-ին փողոց թիվ 52 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 640․9քմ մակերեսով հողատարածքում 1968թ. կառուցված 27․92քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը`22․05քմ/, 140․1քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը`108․61քմ/, 47․42քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը`32․84քմ/, 5․53քմ մակերեսով կաթսայատունը /ներքին մակերեսը`4․58քմ/, 55․69քմ մակերեսով ձեղնահարկը /ներքին մակերեսը`36․05քմ/, 6․37քմ մակերեսով պարիսպը, 9.12քմ մակերեսով աստիճանահարթակը ճանաչել Հայկուշ և Արամ Մարգարյանների սեփական գույքը։
3. Սևան համայնք, գ․ Լճաշեն, 1-ին փողոց թիվ 52 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հայկուշ և Արամ Մարգարյաններին պատկանող 640․9քմ հողատարածքում 2011թ․ կառուցված 13․82քմ մակերեսով տնտեսական շինությունը /ներքին մակերեսը՝ 9․3քմ/ և 69․44 քմ մակերեսով ծածկը ճանաչել ինքնակամ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Հայկուշ և Արամ Մարգարյաններին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner