Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Սևան համայնքի ավագանու՝ 10.03.2022թ. N26-Ա, 27-Ն որոշումներով և հիմք ընդունելով 23.01.2023թ. կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Հրազդան փողոց թիվ 42 / 72 հողամաս հասցեում գտնվող, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող, բնակելի նշանակության համար նախատեսված 33․8 քմ մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների` 1քմ՝ 3031․86 դրամ, օտարել աճուրդում հաղթող ճանաչված, ք․ Սևան, Նալբանդյան փողոց թիվ 49 / 6 բնակարանի բնակիչ Կարինե Հայկարամի Կարապետյանին:
2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
3. Զգուշացնել Կարինե Հայկարամի Կարապետյանին` հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո:
4. Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: