Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով քաղ. Հեղինե Սաֆարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հեղինե Սաֆարյանին տրամադրել շինարարության թույլտվություն Սևան համայնք, ք. Սևան, Գ․ Լուսավորիչ փողոց թիվ 2 / 1 հասցեում գտնվող նոր կառուցվող երկհարկանի բնակելի տան և ցանկապատի կառուցման համար:
2. Հեղինե Սաֆարյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. Հեղինե Սաֆարյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Հեղինե Սաֆարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: