|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունվարի 2023 թվականի N 81-Ա |
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2.2 մասով, հիմք ընդունելով Սևան համայնքի ղեկավարի՝ 17.04.2019թ. N213-Ա որոշմամբ սահմանված Հավելված 1-ի 5.1 և 5.4 կետերը՝ որոշում եմ. 1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2023թվականի հունվարի 13-ին անցկացվող մրցույթների /ծածկագրեր՝ 3.1-4, 3.1-14/ մրցութային հանձնաժողովի կազմը՝ 1) Սարգիս Խաժակի Մուրադյան Հաստատությունը` Սևանի համայնքապետարան Պաշտոնը` Սևան համայնքի ղեկավար 2) Պապ Ռոբերտի Պետրոսյան Հաստատությունը` Սևանի համայնքապետարան Պաշտոնը` Սևան համայնքի ղեկավարի խորհրդական 3) Վանիկ Ժորայի Հարությունյան Հաստատությունը` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Պաշտոնը` ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ 4) Խաժակ Երջանիկի Սուչյան Հաստատությունը` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Պաշտոնը` ՀԳՄՏՍԳՀ բաժնի պետ 5) Խաչիկ Արտավազդի Թորոսյան Հաստատությունը` Սևան համայնքի ավագանի Պաշտոնը` Սևան համայնքի ավագանու անդամ 6) Գեղամ Սլավիկի Խաչատրյան Հաստատությունը` Գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Պաշտոնը` Տնօրեն 2. Մրցույթների լիազոր անձ նշանակել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանին։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|