28.03.24
Իրազեկում
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը մինչև 2024 թվականի ապրիլի 13-ը ներառյալ։ -Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում` at.emis.am: -Ատեստավորմանը կարող են մասնակցել պետական և համայնքային արտադպրոցական ուսումնական հաստատություններում, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները, ինչպես նաև չաշխատող, սակայն արտադպրոցական ուսումնական հաստատությունում մանկավարժական ...
Մանրամասն |
|
28.03.24
«Լավ լուրեր» շարքից
|
ԵՄ-ն 30.000-ական եվրոյի դրամաշնորհներ է տրամադրել Սևան և Չարենցավան համայնքներին: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը 150.000 եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հինգ մարզային քաղաքներին, որոնք EU4Culture տարածաշրջանային քաղաքների ցանցի մաս են կազմում: Նպատակն է՝ ամրապնդել 2022 թվականին EU4Culture-ի աջակցությամբ ստեղծված այդ քաղաքների Մշակութային զարգացման ռազմավարությունների կայունությունը: Հինգ քաղաքապետարանների ռազմավարական ծրագրերը կենտրոնացված են իրենց մարզային տնտեսությունների խթանման վրա՝ խթանելով տեղական ստեղծագործական և մշակութային ոլորտների առաջխաղացումը: Նոր շնորհված դրամաշնորհները քաղաքներին հնարավորություն են տալիս կյանքի կոչել իրենց ...
Մանրամասն |
|
27.03.24
«Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ին շնորհվել է հանրային գրադարանի կարգավիճակ
|
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Ժաննա Անդրեասյանի հրամանով «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վահե Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ին շնորհվել է հանրային գրադարանի կարգավիճակ՝ հինգ տարի ժամկետով։ Համայնքային գրադարանի կարգավիճակ ստանալու համար հիմք է հանդիսացել ՀՈԱԿ-ի տնօրեն Ֆրունզե Հարությունյանի կողմից ներկայացված հավատագրման հայտը: Հանրային գրադարանի կարգավիճակը ենթադրում է մի շարք միջոցառումներ և գործողություններ, որը հնարավորություն կտա ՀՈԱԿ-ին վերակազմակերպելու իր աշխատանքները, ինչպես նաև վերազինվելու տեխնիկական միջոցներով, հարստացնելու գրքային ֆոնդը: #ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն #Սևանի համայնքապետարան
|
|
27.03.24
Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է.
Սևանում գործող տիկնիկային թատրոնի առաջնախաղը տեղի կունենա ապրիլ ամսին
|
Թատրոնի և թատերական արվեստի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը Սևանում դարձել է կոնկրետ ծրագիր, որը մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերի 25-ից։ Ապրիլ ամսին նախատեսվում է տիկնիկային թատրոնի՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակի հիման վրա բեմադրված առաջնախաղը, որով կտրվի նաև մշակութային կենտրոնի տիկնիկային թատրոնի գործունեության մեկնարկը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից՝ GIZ-ի ֆինանսավորմամբ, Սևանի համայնքային մշակութային կենտրոնի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։ Ներկայացումն ունի բնապահպանական ուղղվածություն, որտեղ բացի բարեկամներ ձեռք բերելու, երազանքներին հասնելու գաղափարից, շեշտադրվում են սերը դեպի մեր ...
Մանրամասն |
|
25.03.24
Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի այցը Սևան
|
Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի՝ Գեղարքունիքի մարզ կատարած երկօրյա այցի հերթական հասցեն Սևան համայնքն էր, որտեղ բարձրաստիճան հյուրին և փոխդեսպանին ընդունեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետ, «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի համակարգող Հարություն Ալպետյանը, ծրագրի ներկայացուցիչները: Սևան համայնքի ղեկավարը, ողջունելով հյուրընկալվածներին, կարևորեց գործընկերային այն աշխատանքը, որն իրականացվում է Սևանում «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորմամբ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության ...
Մանրամասն |
|
25.03.24
Սպասված օգնություն սևանցի փոքրիկներին
|
ԱՄՆ-ում գործող «Այգ» հիմնադրամը դարձել Սևան համայնքի փոքրիկների սիրելի բարեկամը։ Երկու տարի առաջ հիմնադրամի կողմից Սևան համայնքի Գագարին բնակավայրի և թիվ 1«Բողբոջ» մսուր-մանկապարտեզներին նվիրաբերվեց մահճակալներ, որի կարիքը խիստ զգացվում էր։ Ինչպես մեր զրույցի ժամանակ նշեց «Սևան»թերթի գլխավոր խմբագիր Պապ Հայրապետյանը, Սևանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ հիմնադրամի համագործակցությունը հնարավոր է դարձել հիմնադրամի տնօրինության հետ իր ունեցած մտերմական կապերի շնորհիվ։ Վերջինս նշեց նաեւ, որ առսջին օգնությունից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել մսուր-մանկապարտեզներին ապահովել նաև անկողնային պարագաներով։ Եվ ահա ուրախալի լուրը. վերոհիշյսլ մանկապարտեզները ...
Մանրամասն |
|
22.03.24
Անդրադարձ 2023-ին Սևան համայնքում իրականացված սուբվենցիոն հերթական ենթածրագրին Դդմաշեն բնակավայրում
|
ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 2023թվականին, ի թիվս Սևան համայնքում իրականացված ճանապարհաշինական ուղղվածության սուբվենցիոն ծրագրերի, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում ՀՀ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվել է Դդմաշեն բնակավայրի 3-րդ փողոցն ամբողջությամբ ու 4-րդ փողոցի մի հատվածի ասֆալտապատման ենթածրագիրը։ Դդմաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 131 միլիոն 258 հազար 602 դրամ, որի 40 տոկոսը ՀՀ կառավարության, 60 տոկոսը Սևանի համայնքապետարանի ներդրումն է։ Ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ ասֆալտապատվել է 3-րդ փողոցը և 4-րդ փողոցի ...
Մանրամասն |
|
22.03.24
ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
|
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավվում են․ մասնավորապես՝ - 1 տարով երկարաձգվում է ծրագրի գործողության ժամկետը, այսինքն շահառուները կկարողանան դիմել և ծրագրից օգտվել մինչև 2025 թ դեկտեմբերի 30-ը։- Եթե շահառուների ամուսնության պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված փաստաթղթերը ներկայացվում են հյուպատոսական վավերացմամբ և նոտարական կարգով հաստատված հայերեն լեզվով թարգմանված տարբերակով։ - Սահմանվում են բանկի սեփական ռեսուրսով վարկավորման պայմանները, ինչը հնարավորություն կտա այլ բանկերին ևս միանալ ծրագրին և սեփական ռեսուրսով իրականացնել վարկավորում։ Հիշեցնենք, որ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |