Ջրագծերի, կոյուղագծերի վթարների, անսարքության, առկա խնդիրների դեպքում անհրաժեշտ է դիմել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղ կամ զանգահարել ընկերության հեռախոսային կենտրոն` 1-85, 011-300-185 եւ 0 800 00 185 հեռախոսահամարներով: Ծառայության օպերատորներն ընդունում են հեռախոսազանգերը, ինչպես նաեւ կատարում հետզանգ՝ ձայնային հաղորդագրություն թողած հաճախորդներին: Հեռախոսային կենտրոնը գործում է 24/7/365 սկզբունքով: Հաճախորդներից ստացվող տեղեկատվությունն առցանց ռեժիմով փոխանցվում է ընկերության համապատասխան ծառայություններին՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում արձագանքելու նպատակով: Հարգելի բնակիչներ Օգտվեք ձեզ ընձեռած հնարավորությունից :