Տեղեկացնում ենք, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ջրածածկման ենթակա տարածքների մաքրման աշխատանքներին մասնակցելու համար պայմանագրեր է կնքում իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, որի արդյունքում առաջացած փայտանյութն անհատույց տրամադրվելու է նրանց: Առաջարկում ենք մաքրման աշխատանքներին մասնակցել ցանկացողներին դիմել Սևանի համայնքապետարան /3-րդ աշխատասենյակ/ : Մասնակիցների ցանկը ներկայացվելու է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինությանը նշված աշխատանքներին ներգրավելու նպատակով: