Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազդարարման համակարգ 2023-2024թթ.
2023,Դեկտեմբեր 18 - 2024,Դեկտեմբեր 31
ՃՈ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
2023,Մայիս 10 - 2024,Դեկտեմբեր 31
ՏԱ պատասխանատու
2022,Հուլիս 21 - 2024,Դեկտեմբեր 24
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
2021,Հոկտեմբեր 25 - 2024,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.04.24 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում

Ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով օրը նշանավորել մշակութային բազմաբնույթ միջոցառումներով:
Միջոցառումների ցանկում իր ուրույն տեղն ունի հուշարձանների և հուշարձանների տարածքում իրականացվող մաքրման աշխատանքների իրականացումը, որը միավորում է մեծ ու փոքրերին պատմամշակութային և բնության ժառանգության հանրահռչակման շուրջ:
Օրվա առթիվ Սևան համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվեցին հուշարձանների լվացման, մաքրման, շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքներ:
Հուշարձանների մաքրման և շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:

18.04.24 Ամփոփելով Սևան համայնքի բյուջեի 1-ին եռամսյակը
Սևանի համայնքապետարանի աշխատակազմում ամփոփվել են ֆինանսական գլխավոր փաստաթղթի՝ 2024թվականի բյուջեի 1-ին եռամսյակի ցուցանիշները, որը ներկայացվել է Սևան համայնքի ավագանու քննարկմանը: Ըստ ներկայացված ամփոփագրի՝ Սևան համայնքի 2024թ.-ի առաջին եռամսյակի բյուջեի եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 99,5%-ով: 749,0 մլն. դրամ պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 745,1 մլն. դրամ, թերակատարումը կազմել է 3.9 մլն. դրամ, այդ թվում` վարչական բյուջեի գծով առկա է 1.0 մլն. դրամ եկամուտների թերակատարում, ֆոնդային բյուջեի գծով թերակատարումը կազմել է 2․8 մլն. դրամ: Համայնքի 2024թ.-ի առաջին եռամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 99,8%-ով ... Մանրամասն
18.04.24 Առաջին մրցանակակիրը՝ Սևանից Դավիթ Թորոսյան

Թաեքվոնդոյիստ, Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սան Դավիթ Թորոսյանը բազմաթիվ մրցաշարերի և առաջնությունների մասնակից է, որոնք մեծ մասամբ պսակվել են տպավորիչ հաղթանակներով:
Բացառություն չէր նաև օրերս Երևան քաղաքի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած ՀՀ թաեքվոնդոյի մեծահասակների առաջնությանը:
Դավիթն աչքի ընկավ իր ֆիզիկական որակներով և պատրաստվածությամբ, որի արդյունքում էլ 63 կգ քաշային կարգում գրավեց մրցանակային 1-ին տեղը՝ դառնալով ՀՀ յոթակի չեմպիոն:
Շնորհավորում ենք մեր մարզիկին, նրա մարզչին, մարզադպրոցի աշխատակազմին հերթական հաղթանակի կապակցությամբ:

17.04.24 Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում
Նախօրեին Սևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ռուզաննա Դալլաքյան), հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Ավետիսյանի գլխավորությամբ, Սևանի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանում անցկացրին բաց դաս-քննարկում ՝ նվիրված հայ մեծանուն գրող Րաֆֆու կյանքին ու ստեղծագործական գործունեությանը։ Մասնակցում էին նաև դպրոցի մեթոդմիավորման նախագահ Արմինե Ղազարյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Էմմա Իսրայելյանը։ Դաս-քննարկումն անցավ հետաքրքիր մթնոլորտում՝ համեմված ասմունքով և հետաքրքիր փաստ-դրվագների ներկայացմամբ։ Վերջում աշակերտները գրքեր նվիրեցին գրադարանին։ Գրադարանային ազգային շաբաթվա շրջանակներում ԳԿՀ Ծաղկունքի գրադարանում հյուրընկալվել էին Ծաղկունքի այլընտրանքային ... Մանրամասն
17.04.24 Իրազեկման հանդիպում Սևանում
Գեղարքունիքի մարզում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ներկայացման հերթական իրազեկման հանդիպումը կազմակերպվեց Սևան համայնքում՝ Սևան համայնքի բիզնես կենտրոնում: Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հանրային իրազեկմանը ներկա էին Սևանի համայնքապետարանի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, վարչական ղեկավարներ, Սևանի միասնական սոցիալական ծառայության, բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումը կայացավ Սևան համայնքի բնակիչների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սևանում վերաբնակություն հաստատած շուրջ 100 անձանց հետ։ Բանախոսները նշեցին, որ բնակարանային մատչելիության ... Մանրամասն
17.04.24 «Հայ դպրոց»-ի հերթական նվերը
Ապրիլյան հերթական օրվա առավոտը հաճելի և սպասված նվեր մատուցեց Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին։ Նվիրատուն կրկին «Հայ դպրոց» հիմնադրամն էր՝ Սևանի ու սևանցիների հին բարեկամը։ Դդմաշենի միջնակարգ դպրոցը տարիներ շարունակ ունեցել է գույքի խնդիր, և ինչպես նշեց դպրոցի տնօրեն Ժաննա Սարգսյանը, իրենք խնդրի վերաբերյալ բարձրաձայնել են, ներկայացրել այն՝ աջակցության ակնկալիքով: Աջակցությունն էլ «Հայ դպրոց» հիմնադրամի բարեսիրական հերթական ծրագրի շնորհիվ մտավ դպրոց: Դպրոցական գույքի առաջին խմբաքանակը կրթական հաստատություն հասավ ապրիլի 17-ին։ Սևանի տարածաշրջանում հիմնադրամի աշխատանքները համակարգող «Սևան» թերթի խմբագիր Պապ Հայրապետյանի ... Մանրամասն
16.04.24 Սևան համայնքի ավագանու հերթական նիստում
Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը հայտարարեց լռության րոպե ապրիլի 12-ին ողբերգական ավտովթարից զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Համբարձումի Հակոբյանի հիշատակին: Ավագանու նիստին ներկայացված օրակարգային հարցերի հաստատումից հետո ներկայացվեց Սևան համայնքի 2024թվականի բյուջեի առաջին եռամսյակի վերաբերյալ հաղորդագրություն, համաձայն որի՝ բյուջեի եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 99,5%-ով: 749,0 մլն. դրամ պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 745,1 մլն. դրամ, թերակատարումը կազմել է 3.9 մլն. դրամ, այդ թվում` վարչական բյուջեի գծով առկա է ... Մանրամասն
16.04.24 Աջակցության հերթական խմբաքանակը

Սևան համայնքում օրեր առաջ մեկնարկել և շարունակվում է 2023թվականին սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող ընտանիքներին աջակցության հերթական խմբաքանակի տրամադրման գործընթացը:
ՀՀ կառավարության կողմից տրամադրված սննդի փաթեթները Սևանի համայնքապետարանի կողմից արդեն բաժանվել է 1364 անձի:
Աջակցության բաժանումը շարունակվում է:
Տեղեկացնենք, որ ապրիլի 16-ի դրությամբ Սևան համայնքում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 1454 անձ:
Աջակցություն ստացած անձանց անվանացանկը ստորև՝

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner