18.04.24
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում
|
Ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով օրը նշանավորել մշակութային բազմաբնույթ միջոցառումներով: Միջոցառումների ցանկում իր ուրույն տեղն ունի հուշարձանների և հուշարձանների տարածքում իրականացվող մաքրման աշխատանքների իրականացումը, որը միավորում է մեծ ու փոքրերին պատմամշակութային և բնության ժառանգության հանրահռչակման շուրջ: Օրվա առթիվ Սևան համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվեցին հուշարձանների լվացման, մաքրման, շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքներ: Հուշարձանների մաքրման և շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:
|
|
18.04.24
Ամփոփելով Սևան համայնքի բյուջեի 1-ին եռամսյակը
|
Սևանի համայնքապետարանի աշխատակազմում ամփոփվել են ֆինանսական գլխավոր փաստաթղթի՝ 2024թվականի բյուջեի 1-ին եռամսյակի ցուցանիշները, որը ներկայացվել է Սևան համայնքի ավագանու քննարկմանը: Ըստ ներկայացված ամփոփագրի՝ Սևան համայնքի 2024թ.-ի առաջին եռամսյակի բյուջեի եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 99,5%-ով: 749,0 մլն. դրամ պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 745,1 մլն. դրամ, թերակատարումը կազմել է 3.9 մլն. դրամ, այդ թվում` վարչական բյուջեի գծով առկա է 1.0 մլն. դրամ եկամուտների թերակատարում, ֆոնդային բյուջեի գծով թերակատարումը կազմել է 2․8 մլն. դրամ: Համայնքի 2024թ.-ի առաջին եռամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 99,8%-ով ...
Մանրամասն |
|
18.04.24
Առաջին մրցանակակիրը՝ Սևանից Դավիթ Թորոսյան
|
Թաեքվոնդոյիստ, Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սան Դավիթ Թորոսյանը բազմաթիվ մրցաշարերի և առաջնությունների մասնակից է, որոնք մեծ մասամբ պսակվել են տպավորիչ հաղթանակներով: Բացառություն չէր նաև օրերս Երևան քաղաքի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած ՀՀ թաեքվոնդոյի մեծահասակների առաջնությանը: Դավիթն աչքի ընկավ իր ֆիզիկական որակներով և պատրաստվածությամբ, որի արդյունքում էլ 63 կգ քաշային կարգում գրավեց մրցանակային 1-ին տեղը՝ դառնալով ՀՀ յոթակի չեմպիոն: Շնորհավորում ենք մեր մարզիկին, նրա մարզչին, մարզադպրոցի աշխատակազմին հերթական հաղթանակի կապակցությամբ:
|
|
17.04.24
Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում
|
Նախօրեին Սևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ռուզաննա Դալլաքյան), հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Ավետիսյանի գլխավորությամբ, Սևանի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանում անցկացրին բաց դաս-քննարկում ՝ նվիրված հայ մեծանուն գրող Րաֆֆու կյանքին ու ստեղծագործական գործունեությանը։ Մասնակցում էին նաև դպրոցի մեթոդմիավորման նախագահ Արմինե Ղազարյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Էմմա Իսրայելյանը։ Դաս-քննարկումն անցավ հետաքրքիր մթնոլորտում՝ համեմված ասմունքով և հետաքրքիր փաստ-դրվագների ներկայացմամբ։ Վերջում աշակերտները գրքեր նվիրեցին գրադարանին։ Գրադարանային ազգային շաբաթվա շրջանակներում ԳԿՀ Ծաղկունքի գրադարանում հյուրընկալվել էին Ծաղկունքի այլընտրանքային ...
Մանրամասն |
|
17.04.24
Իրազեկման հանդիպում Սևանում
|
Գեղարքունիքի մարզում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ներկայացման հերթական իրազեկման հանդիպումը կազմակերպվեց Սևան համայնքում՝ Սևան համայնքի բիզնես կենտրոնում: Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հանրային իրազեկմանը ներկա էին Սևանի համայնքապետարանի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, վարչական ղեկավարներ, Սևանի միասնական սոցիալական ծառայության, բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումը կայացավ Սևան համայնքի բնակիչների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սևանում վերաբնակություն հաստատած շուրջ 100 անձանց հետ։ Բանախոսները նշեցին, որ բնակարանային մատչելիության ...
Մանրամասն |
|
17.04.24
«Հայ դպրոց»-ի հերթական նվերը
|
Ապրիլյան հերթական օրվա առավոտը հաճելի և սպասված նվեր մատուցեց Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին։ Նվիրատուն կրկին «Հայ դպրոց» հիմնադրամն էր՝ Սևանի ու սևանցիների հին բարեկամը։ Դդմաշենի միջնակարգ դպրոցը տարիներ շարունակ ունեցել է գույքի խնդիր, և ինչպես նշեց դպրոցի տնօրեն Ժաննա Սարգսյանը, իրենք խնդրի վերաբերյալ բարձրաձայնել են, ներկայացրել այն՝ աջակցության ակնկալիքով: Աջակցությունն էլ «Հայ դպրոց» հիմնադրամի բարեսիրական հերթական ծրագրի շնորհիվ մտավ դպրոց: Դպրոցական գույքի առաջին խմբաքանակը կրթական հաստատություն հասավ ապրիլի 17-ին։ Սևանի տարածաշրջանում հիմնադրամի աշխատանքները համակարգող «Սևան» թերթի խմբագիր Պապ Հայրապետյանի ...
Մանրամասն |
|
16.04.24
Սևան համայնքի ավագանու հերթական նիստում
|
Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը հայտարարեց լռության րոպե ապրիլի 12-ին ողբերգական ավտովթարից զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Համբարձումի Հակոբյանի հիշատակին: Ավագանու նիստին ներկայացված օրակարգային հարցերի հաստատումից հետո ներկայացվեց Սևան համայնքի 2024թվականի բյուջեի առաջին եռամսյակի վերաբերյալ հաղորդագրություն, համաձայն որի՝ բյուջեի եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 99,5%-ով: 749,0 մլն. դրամ պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 745,1 մլն. դրամ, թերակատարումը կազմել է 3.9 մլն. դրամ, այդ թվում` վարչական բյուջեի գծով առկա է ...
Մանրամասն |
|
16.04.24
Աջակցության հերթական խմբաքանակը
|
Սևան համայնքում օրեր առաջ մեկնարկել և շարունակվում է 2023թվականին սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող ընտանիքներին աջակցության հերթական խմբաքանակի տրամադրման գործընթացը: ՀՀ կառավարության կողմից տրամադրված սննդի փաթեթները Սևանի համայնքապետարանի կողմից արդեն բաժանվել է 1364 անձի: Աջակցության բաժանումը շարունակվում է: Տեղեկացնենք, որ ապրիլի 16-ի դրությամբ Սևան համայնքում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 1454 անձ: Աջակցություն ստացած անձանց անվանացանկը ստորև՝
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |