Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազդարարման համակարգ 2023-2024թթ.
2023,Դեկտեմբեր 18 - 2024,Դեկտեմբեր 31
ՃՈ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
2023,Մայիս 10 - 2024,Դեկտեմբեր 31
ՏԱ պատասխանատու
2022,Հուլիս 21 - 2024,Դեկտեմբեր 24
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
2021,Հոկտեմբեր 25 - 2024,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.04.24 Գագարին նախագիծը Սևան համայնքի 6 գյուղական բնակավայրերում ստեղծում է երաժշտական խմբակներ երեխաների համար երաժշտական ծրագրի համերգ-հանգանակությունների միջոցով
Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր, Զովաբեր գյուղական բնակավայրում տարիներ ի վեր չեն եղել երաժշտական դպրոցներ կամ խմբակներ: Ծաղկունքի դպրոցում ունկնդրում են «Երևան» լարային քառյակի համերգը: Սա արդեն երկրորդ համերգ-հանգանակությունն է, որ իրականացվում է «ԴԱՐ» տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի «Գագարին» նախագծի երաժշտական ծրագրի շրջանակում: Առաջինն անցկացվել է նախորդ ամիս Ծաղկունքի միջնակարգ դպրոցի դահլիճում: Ելույթով հանդես են եկել «Գագարին» նախագծի Երաժշտական ծրագրի և «Սեբաստացի կրթահամալիրի» ուսուցիչները: Այս անգամ Բեմում «Երևան» լարային քառյակն է: Երգացանկում և՛ դասական ստեղծագործություններ են, ... Մանրամասն
22.04.24 Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը կմասնակցի «Երգող Հայաստան» մրցույթի հանրապետական փուլին
Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբն օրերս մարզկենտրոն Գավառում մասնակցեց «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի մարզային փուլին և իր փայլուն կատարումներով արժանացավ ժյուրիի և հանդիսատեսի բարձրագույն գնահատականին: Երաժշտական դպրոցի 40 հոգանոց երգչախմբի կազմում ներգրավված են դպրոցի տարբեր դասարանների սաներ, որոնց միավորել է սերը երգի ու երաժշտության հանդեպ: Խմբավար Սեդա Առաքելյանի սաները տարիներ շարունակ իրենց բարձրարժեք կատարումներով արժանացել են դրվատանքի ու գովասանքի խոսքերի՝ բարձր պահելով ոչ միայն դպրոցի, այլ նաև Սևան համայնքի պատիվը: Օրինաչափ էր նաև երգչախմբի՝ այս տարվա մարզային փուլին փայլուն մասնակցությունը, որտեղ, որպես պարտադիր ... Մանրամասն
22.04.24 Մաքրության օրը Սայաթ-Նովա պուրակում
Ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով օրը նշանավորել մշակութային բազմաբնույթ միջոցառումներով: Սևան համայնքի տարբեր բնակավայրերում օրվա առթիվ կազմակերպվել էին բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց եզրափակիչ ակորդը Սևան քաղաքում էր: Սայաթ-Նովա պուրակում տեղադրված քանդակները և «Փյունիկ» հուշախաչքարը, որոնք դարձել են մեր քաղաքի լիիրավ «բնակիչները», «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից կազմակերպված նախաձեռնության շրջանակներում, մաքրվեցին, թարմացան, բարեկարգվեց նաև տարածքը: Երեխաներն ու երիտասարդները օրը ծառայեցրին իր նպատակին՝ նոր շունչ ու թարմություն հաղորդելով մեր քաղաքի ամենասիրված վայրերից մեկին՝ Սայաթ-Նովա ... Մանրամասն
22.04.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 24-ին համայն հայությունը և առաջադեմ մարդկությունը նշելու են Մեծ եղեռնի 109-րդ տարելիցը: Հայ ժողովրդի համար պատմական այս օրը ոգեկոչելու ենք Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
Ապրիլի 24-ին` ժամը 10:00-ից, Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի հարակից տարածքից մեկնարկելու է համաքաղաքային երթը, որը կավարտվի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի մոտ՝ պսակադրման, ծաղկադրման արարողությամբ։

19.04.24 Անդրադարձ Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվան
Նախօրեին Սևան համայնքի բնակավայրերում Հուշարձանների և տեսարժան վայրերի օրը նշանավորվեց մաքրության աշխատանքների կազմակերպման նախաձեռնությամբ: Դդմաշեն բնակավայրում ևս օրը ծառայեց իր նպատակին: Դդմաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանի փոխանցմամբ՝ միավորվեցին մեծ ու փոքրերի ջանքերը, աշակերտների, երիտասարդների և բնակիչների միջոցով հուշարձանների շրջակա տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքներ, իսկ հուշարձանները լվացելու պատասխանատու գործը իրենց վրա վերցրին փրկարար ծառայության Սևանի հրշեջ֊փրկարարական ջոկատի աշխատակիցները, որոնց օգնում էին Դդմաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Նշված աշխատանքներին օգնելու և աջակցելու համար բնակավայրի վարչակազմը շնորհակալություն է հայտնում աշակերտներին, ... Մանրամասն
19.04.24 Ապրիլի 22-ին քաղաքային զբոսայգում կազմակերպվելու է մաքրության օր
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-ից, Սևանի քաղաքային զբոսայգու տարածքում, Երկիր մոլորակի միջազգային օրվա առթիվ, կազմակերպվելու է մաքրության օր: Մեր երազանքների այգին ունենալու քայլերից մեկն է սա, որը հավակնում է լավագույն գաղափարի շուրջ համախմբել մեծ ու փոքրին: Կոչ ենք անում բոլորին՝ միանալ «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի համայնքապահպան նախաձեռնությանը և դառնալ ակտիվ մասնակից՝ նպաստելով բոլորիս երազանքի այգու ներկանալի տեսքի ապահովմանը: Հիշեցնենք, որ 2023թ-ի դեկտեմբերից Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ֆինանսավորմամբ և Սևանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Սևանում մեկնարկել է Սևան համայնքի ղեկավարին կից Կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի՝ «Թող լինի ... Մանրամասն
19.04.24 Սևան քաղաքի մի շարք խաչմերուկներում տեղադրվել են լուսացույցներ

Սևան քաղաքի կենտրոնական` Նաիրյան փողոցի երեք կարևորագույն խաչմերուկներում տեղադրվել են ժամանակակից լուսացույցներ:
Այդ խաչմերուկներում գործող լուսացույցները տեղափոխվել են և գործում են քաղաքի 3 բանուկ խաչմերուկներում՝
-Ե. Չարենց-Խ. Աբովյան
-Ս. Սևանեցի-Սայաթ-Նովա
-Մ. Նալբանդյան-Սայաթ-Նովա
Հարգելի վարորդներ.
Հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները դժբախտ պատահարներից և Պարեկային ծառայության կողմից տուգանքներից զերծ մնալու համար:
#ՍևանիՀամայնքապետարան

18.04.24 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում

Ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով օրը նշանավորել մշակութային բազմաբնույթ միջոցառումներով:
Միջոցառումների ցանկում իր ուրույն տեղն ունի հուշարձանների և հուշարձանների տարածքում իրականացվող մաքրման աշխատանքների իրականացումը, որը միավորում է մեծ ու փոքրերին պատմամշակութային և բնության ժառանգության հանրահռչակման շուրջ:
Օրվա առթիվ Սևան համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվեցին հուշարձանների լվացման, մաքրման, շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքներ:
Հուշարձանների մաքրման և շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner